Բաժիններ՝

Սուդանում հակամարտության զոհ դարձած խաղաղ բնակիչների թիվը հասել է 958- ի

Սուդանի ավելի քան 950 խաղաղ բնակիչներ դարձել են ապրիլի կեսերից երկրում շարունակվող զինված հակամարտության զոհ: Նման տվյալներ է ներկայացրել Սուդանի բժիշկների արհմիությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Սուդանում հակամարտության սկզբից ի վեր խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 958-ի», – ասվում է բժշկական արհմիության զեկույցում։

Սուդանի բժիշկների տվյալներով՝ այդ նույն ժամանակաշրջանում վիրավորվել է 4746 քաղաքացիական անձ։

Արհմիությունը նաև նշել է, որ Ալ Ջենեյնա քաղաքում (Արևմտյան Դարֆուր նահանգի վարչական կենտրոն) չեն աշխատում հիվանդանոցները։

«Իրավիճակը տարածաշրջանում աղետալի է», – հայտարարել են սուդանցի բժիշկները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս