Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտարարել են Սիրիային հատկացվող պարենային օգնությունը կրճատելու մասին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հուլիսից կկրճատի պարենային օգնությունն ու սննդամթերքի համար նախատեսված միջոցների հատկացումը Սիրիայում նման օգնությունից օգտվող 5,5 միլիոն մարդկանց գրեթե կեսին: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Փորձագետների համոզմամբ՝ այս ծայրահեղ միջոցը ծանր կանդրադառնա 2,5 միլիոն մարդու վրա, որոնք արդեն իսկ ստանում են իրենց անհրաժեշտ պարենային օրաբաժնի միայն կեսը և դրանով դժվարությամբ են ապրում:

Օգնության ծավալների նվազումը պայմանավորված է ֆինանսավորման արագ սպառմամբ, աճող գործառնական ծախսերով և տեղում աճող կարիքներով:

Բացի այդ, ըստ փորձագետների, հոկտեմբերից անհնար կդառնա աջակցության ներկայիս մակարդակի պահպանումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Բանգլադեշը, Չադը, Մալին, Պաղեստինը, Տանզանիան և Եմենը։

Մինչև տարեվերջ կրճատումներից խուսափելու համար Սիրիային շտապ կարգով անհրաժեշտ է առնվազն 180 միլիոն դոլար (166 միլիոն եվրո):

«Օրաբաժնի հետագա կրճատումը հնարավոր չէ: Մեր միակ լուծումն օգնություն ստացողների թվի կրճատումն է: Մարդիկ, որոնց մենք օգնում ենք, վերապրել են հակամարտության ավերիչ հետևանքները՝ լքելով իրենց տները, կորցնելով ընտանիքի անդամներին և գոյամիջոցները: Առանց մեր օգնության նրանց դժվարությունները միայն կավելանան», – նշել է Սիրիայում ՄԱԿ-ի ՊՀԾ-ի տնօրեն Քեն Քրոսլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս