Բաժիններ՝

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունն ավելի քան 80 միգրանտների է փրկել շրջված նավից

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է ավելի քան 80 միգրանտների ձկնորսական նավից, որը ծովում շրջվել է Պելոպոնես թերակղզու Պիլոս քաղաքից ոչ հեռու։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA):

Ըստ նախնական տեղեկատվության՝ նավը մեկնել է Լիբիայի Տոբրուկ քաղաքից։

Պատահարի մասին Հունաստանի իշխանություններին ծանուցել է Իտալիան։ Ակնկալվում է, որ փրկված մարդկանց կտեղափոխեն Կալամատա։

Միջադեպի վայրում են գտնվում վեց նավեր, առափնյա պահպանության մի նավակ, գործի է դրվել C-130 ինքնաթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930