
Իսկ ի՞նչ կասեք 52 խաղում խփած 52 գոլի և ութ գոլային փոխանցման մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է վերջին շաբաթների ընթացքում իր կատարողականի անկումը: Նորվեգացին, ով իր նորամուտի մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 52 գոլ է խփել «Քաղաքայիների» կազմում, վերջին յոթ խաղերում միայն մեկ անգամ է աչքի ընկել խփած գնդակով:
«Վերջերս շատ գոլ չե՞մ խփում: Դուք կարող եք դրա մասին մտածել, ինչպես յոթ խաղում խփած մեկ գոլի մասին: Իսկ ի՞նչ կասեք 52 խաղում խփած 52 գոլի և ութ գոլային փոխանցման մասին: Դուք կարող եք մտածել այդ մասին, ինչպես ցանկանում եք: Դա ինձ չի անհանգստացնում: Ես ինձ շատ լավ եմ զգում։
Ես հաճախ մտածում եմ, որ նույնիսկ լավ է, երբ մարդիկ սկսում են քեզ քննադատել։ Ես գոլ խփեցի ամեն խաղում, իսկ երբ մեկ-երկու գոլ չխփեցի, մարդիկ սկսեցին քննադատել ինձ։ Ես դրան ուշադրություն չեմ դարձնում և շարունակում եմ վայելել կյանքը։
Անգլիայի գավաթում ես բաց թողեցի մի քանի լավ հնարավորություն: Սա երբեմն պատահում է, ապագայում կարող է կրկնվել։ Ի՞նչ է պետք անել։ Ոչինչ, պարզապես գոլ խփել հաջորդ խաղում»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: