
«Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի և Արցախի գահավիժումը». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Եվ Հայաստանի քաղաքացիները, և քաղաքական դաշտը, և սփյուռքայությունը պետք է միավորվեն մեկ խնդրի համար՝ ազգակործան պատուհաս եւ կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի հեռացման համար։
Նիկոլը քանդում է Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Եկեղեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ինստուտները։
Նա քանդում է նաև հայ-ռուսական երբեմնի դաշնակցային հարաբերությունները՝ Ռուսաստանը հանարելով սպառնալիք։
Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլի հեռացման շուրջ։
Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի և Արցախի գահավիժումը։
Այլ լուծում չկա։
Նիկոլիզմն այլևս ոչ միայն հայաստանյան և արցախյան, այլ նաև համահայկական սպառնալիք է»։
«Արարատյան ալյանսի» համաժողով։
Ք.Գելենջիկ։07.06.2023.: