Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Բաքվի մեղադրանքները հրադադարի խախտումների մասին

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրերը Հայաստանի զինված ուժերի և պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հրադադարը խախտելու մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Արցախի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս