ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Արիզոնայի հայ համայնքի ակտիվ անդամներ Արթուր Արթենյանի ու Վարդան Արաբյանի համակարգված աշխատանքի արդյունքում ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։
Ընդունված որոշման նախաբանը ծավալուն անդրադարձ է կատարումարցախյան հակամարտության պատմությանը, Արցախի՝ իբրև տեղաբնիկ հայ ժողովրդի մշակութային, քաղաքական ու կրոնական կյանքի աշխույժ կենտրոններից մեկը լինելու փաստին։
Որոշման նախաբանում նաև խոսվում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման, Արցախի ինքնորոշմանը հակարդված ադրբեջանական բռնության, վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև հանուն անկախության պայքարը շարունակելու՝ Արցախի վճռականության մասին։
Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչով դիմել էմիջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության կառավարությանը, նպաստել հակամարտության լուծմանը։
Մեկնաբանելով այս որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ Զանգու Արմենյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա կարևոր քայլ էԱրցախի ժողովրդի համար։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում համերաշխության այս դրսևորումը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է, որը նպատակ ունի իրազեկելու ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար:
Այս հռչակագիրը վկայում է՝ Արիզոնայի հայ համայնքի անխոնջ աշխատանքի մասին, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել հայ համայնքի ակտիվ անդամների հետ՝ ապահովելու համար, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»:
Հայտարարության տեքստը ստորև՝
STATE OF ARIZONA SUPPORTS ARTSAKH RIGHT TO SELF DETERMINATION
Whereas, The Republic of Nagorno Karabakh (Artsakh) is the indigenous homeland of the Armenian people, and has been a center of Armenian cultural, political, and religious life for several millennia; and
Whereas, despite its historical and cultural ties to Armenia, in 1921, Joseph Stalin arbitrarily severed Artsakh from Armenia, and placed it under the administration of Soviet Azerbaijan in violation of the national, territorial, and human rights of the Armenian people; and
Whereas, following decades of oppression under Soviet Azerbaijani rule, the Armenians of Artsakh in a popular referendum, voted overwhelmingly in support of exerting their right to self-determination and declared independence from the Soviet Union; and
Whereas, Azerbaijan responded to these calls for independence by force, plunging the region into a bloody conflict that ended with a ceasefire agreement that secured Nagorno-Karabakh’s self-governance; and
Whereas, in defiance of the ceasefire agreement and conflict resolution efforts, Azerbaijan continued to threaten the security and sovereignty of Artsakh in the decades following the war, culminating in an assault on Nagorno-Karabakh in 2020 that saw Azerbaijan perpetrate war crimes against the region’s Armenian population, and resulted in Azerbaijan seizing control of 70% of Karabakh’s territory; and
Whereas, The Armenians of Artsakh remain resolute in their efforts to exercise the right to self-determination and live free from violence and repression, and by recognizing the government of Artsakh, the international community can help put to rest this century-old conflict.
Therefore, I, Representative Ben Toma, Speaker of the Arizona House of Representatives, do hereby recognize and support the Republic of Nagorno-Karabakh’s right to self-determination, and its continuing efforts to develop as a free and independent nation, in order to guarantee its citizens those rights inherent in a free and independent society; and be it further, I encourage the United States government to strengthen and solidify our country’s economic and cultural relationship with the Artsakh Republic and its citizens and continue to promote the humanitarian and economic rehabilitation of the region.
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
25.05.2023թ.