Մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից շատ ավելին պետք է լինեն, քան ԵՄ առաքելությունից. Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԱՊԿ առաքելությունը չեն կարող դնել նույն հարթության վրա, ինչ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն է։
«ԵՄ առաքելությունը դնել նույն հարթության մեջ ՀԱՊԿ առաքելության հետ՝ չի կարելի, հետևաբար՝ մեր ակնկալիքները ՀԱՊԿ-ի առաքելությունից պիտի շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից։
Ինչ վերաբերում է ԵՄ երկարաժամկետ առաքելությանը, ապա գործնականում այն, 2 ամիս է՝ ինչ տեղակայվել է Հայաստանում։ Իմիջիայլոց, դեռ ամբողջովին չի էլ տեղակայվել, տեղակայման պրոցեսի մեջ է։
Կարծում եմ՝ ԵՄ հայտարարությունում էմոցիոնալ առումով գնահատական չկար, բայց քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թվականի սահմանը պետք է պահպանվի, և մենք համաձայն ենք դրա հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում