168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտիուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ընտրությունների կարգը տարբերվում է ՀՀ ընտրական համակարգից։
Դրանից հետո, Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի կազմում Արցախը որևէ կարգավիճակ չի ունենալու։ Այսինքն՝ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար ու տարբեր առիթներով կրկնում է, թե Արցախի հարցով Ադրբեջանի հետ պետք է բանակցեն արցախցիները, բայց դրսում միջազգային հարթակներում և հարցազրույցներում, ըստ էության, ընդունում է թշնամու պնդած խոսքն ի գիտություն։
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԱՊԿ առաքելությունը չեն կարող դնել նույն հարթության վրա, ինչ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն է։
«Չի բացառվում, որ այս անգամ հանդիպումը մեծամասամբ վերաբերի կոմունիկացիաներին, քանի որ այդ հանդիպմանը նախորդել են մի շարք իրադարձություններ՝ ՀՀ սահմանում անցակետերի տեղադրում, Բերձորի հանձնում և այլն։ Այդուհանդերձ մտածել, որ այդ հանդիպման ժամանակ Հայաստանի դիրքորոշումներով որևէ փոփոխություն կնկատվի՝ չեմ կարծում։ Պարզ է, որ կա որոշակի ուղեգիծ, որն իրականացվում է»,- նշեց քաղաքագետը։