
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տոնել են Զատիկը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները տոնել են Ս․ Զատիկը։ Այս մասին տեղեկացնում է Peacekeeper Telegram-ալիքը։
«Տոնի գլխավոր ատրիբուտը Հայաստան է հասցվել ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավով։ Զատկական կուլիչները խաղաղապահներին են ուղարկվել «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի և ՌԴ ՊՆ ռազմաքաղաքական գլխավոր վարչության շնորհիվ։ Զատկական հյուրասիրությունն օրհնվել ու հասցվել է դիտարկման բոլոր դիրքերը։ Ալսպիսով, յուրաքանչյուր զինծառայող հնարավորություն է ունեցել տոնել ուղղափառ գլխավոր տոներից մեկը»,- նշվում է հաղորդման մեջ։