Ելակով ռուլետ
Բաղադրիչներ
Ձու – 4 հատ
Ելակ – 750 գրամ
Շաքարավազ – 80 գրամ
Վանելին – 1 տուփ
Ալյուր – 125 գրամ
Աղ
Շաքարի փոշի – 100 գրամ
Սերուցք – 300 մլ
Կաթնաշոռ փոքր յուղայնության – 400 մլ
Լիմոն – 1 հատ
Պատրաստման եղանակը
Տաքացնել ջեռոցը մինչև 200°:
Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել, սպիտակուցը մի պտղունց աղով լավ հարել:
Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել ալյուրը, այնուհետև հարած սպիտակուցը:
Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, լցնել ստացված խմորը և հավասարեցնել, թխել ջեռոցում մոտավորապես 8-10 րոպե:
Ջեռոցից հանել պատրաստի շերտը ե շրջել սրբիչի վրա, որի վրա նախապես պետք է ցանել շաքարավազ:
Այդ շերտը սրբիչի օգնությամբ ոլորել ռուլետի տեսքով և սառեցնել:
Ելակը լվանալ, կեսը մանր կտրատել, իսկ մյուս կեսը պատառաքաղով տրորել և խառնել շաքարի փոշու հետ:
Սերուցքը ծեփել:
Կաթնաշոռը խառնել ելակի խյուսի, լիմոնի քերած կեղևի ու հյութի և մանր կտրատած ելակի հետ:
Այնուհետև ավելացնել ծեփած սերուցքը:
Զգուշորեն բացել սրբիչի մեջ փաթաթած խմորը:
Քսել ելակի կրեմը, եզրը թողնելով դատարկ, ու կրկին փաթաթել ռուլետի տեսքով, սրբիչի օգնությամբ:
Ռուլետը զարդարել շաքարի փոշիով: