Բժիշկ Սերգեյ Ագապկինը կիսվել է իմունային համակարգի ամրապնդման ոչ ակնհայտ ուղիներով
Բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորը» հաղորդման եթերում կիսվել է իմունիտետի ամրապնդման ոչ ակնհայտ ուղիներով: Այս մասին փոխանցում է shantnews-ը։
Ագապկինն ասել է, որ ժպիտով աստիճաններով բարձրանալն ու իջնելը մեծ ազդեցություն կունենա իմունիտետի վրա։ Աստիճաններով բարձրանալը կարող է ուղեկցվել խրախուսական ծափահարություններով, հավելել է բժիշկը։
«Եթե ուղեղը ծանրաբեռնվածությունն ընկալում է որպես խաղ և զվարճանք, այն բարձրացնում է իմունային համակարգը, օրգանիզմը էնդորֆիններ է արտադրում: Բայց եթե ֆիզիկական վարժություններն ընկալում ես որպես պատիժ, որպես ինչ-որ ձանձրալի բան, ազդեցությունը կարող է բացակայել կամ նույնիսկ ճնշել իմունային համակարգը», – բացատրել է հաղորդավարը:
Օրգանիզմի պաշտպանության մեկ այլ արդյունավետ միջոց Ագապկինը կոչել է կոկտեյլ, որը բաղկացած է երկու բաժակ կեֆիրից՝ հարստացված բիֆիդոբակտերիայով, մեկ թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ և քառորդ թեյի գդալ աղացած դարչին: Դրանք պետք է խառնել բլենդերի մեջ։
«Օրական մեկ բաժակ նման ըմպելիքը զգալիորեն կբարելավի միկրոֆլորայի վիճակը և իմունիտետը»,- վստահեցրել է հաղորդավարը։
Ավելի վաղ գաստրոէնտերոլոգ Անդրեյ Յակուշեւը հերքել էր կծու մթերքների վտանգավորության մասին տարածված միֆը։ Բժիշկը բացատրել է, որ ստամոքսը պարունակում է անհրաժեշտ քանակությամբ աղաթթու, ինչի պատճառով կծու սնունդն ու համեմունքները չեն ազդում աղեստամոքսային տրակտի վրա։