ՀՀ կառավարիչները Հայաստանի համար մեկ սահման ունեն՝ դաչաներն ու Նիկոլի կաբինետը. Հայկ Մամիջանյան

«ՀՀ կառավարիչները Հայաստանի համար մեկ սահման ունեն՝ դաչաներն ու Նիկոլի կաբինետը». Հայկ Մամիջանյան

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահների տեղակայումը, հնարավոր է՝ նվազեցնի էսկալացիայի ռիսկերը։

«Իսկ Արարատ Միրզոյանը որտե՞ղ է պատկերացնում, այդ սահմանապահները որտե՞ղ են լինելու։ Իրենց որդեգրած քաղաքականության համաձայն՝ նահանջ հավերժ: Ինձ մոտ տպավորություն կա, որ Հայաստանի գործող կառավարիչները Հայաստանի համար մեկ սահման ունեն՝ կառավարական դաչաները և վարչապետի կաբինետը, որովհետև միայն դա են պաշտպանում։ Ես, մեղմ ասած, զարմացած էի, երբ վերջին ագրեսիայի ընթացքում ԱԺ-ի շենքից դուրս եկա ու հայտնաբերեցի, որ ԱԺ ժողովի շենքը պահպանվում է մի քիչ ավելի լավ, քան ՀՀ սահմանը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, ցավալի է, որ ԱԳ նախարարը, մեծ խնդիրների համատեքստում, սահմանապահների տեղակայումը դիտարկում է միայն մեկ գործոն։ Հայաստանում ու Արցախում անվտանգություն չի կարող լինել, եթե երկու օր շարունակ ադրբեջանցի մարդասպանը շրջում է Հայաստանի տարածքում։

Կարդացեք նաև

«ԱԺ անվտանգության հանձնաժողովի նախագահն անվտանգային որևէ խնդիր չէր տեսնում ադրբեջանցի զինյալի ՀՀ տարածքում շրջելու մեջ, նրանցից մեկը հայ սպանեց։

Ինչ վերաբերում է ԱԳ-ին, ապա իրենք պետք է մի քանի հարցի պատասխանեն, օրինակ, արդյո՞ք ԱԳ նախարարությունը տեղյակ էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ։ Երկրորդ՝ ամենազավեշտալին, ՀՀ տարբեր պաշտոնյաներ տարբեր առիթներով ասել են, որ ԵՄ դիտորդական թե՛ ներկա, թե՛ նախորդ առաքելության զեկույցներն իրենք չեն ստանում։ Հարց՝ Ադրբեջանը ստանում է, Հայաստանը չի՞ ստանում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս