Մենք շարժվում ենք Խորհրդային Միության քարտեզներով. Անդրանիկ Քոչարյան
Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հայտարարեց, որ պատրաստ են սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա։
«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը, խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։
«Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի», արձանագրվել է Եվրամիության հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից 2 կողմերի Զինված ուժերի ետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով»,- https://168.am/2023/04/13/1859717.html?fbclid=IwAR1Plyc1NUc-17QfbnJVm1nYRUOWmioa9YKH2MYf8ozUz7Tjtspy-ZdzABc ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, հատկապես, որ Փաշինյանի այդ հայտարարությանն արձագանքել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը, ընդգծելով, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ունի՝ ասելով 1991 թվականի սահմաններ։
Արձագանքելով, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ամեն ինչ շատ ակնհայտ է, պատասխանն Ադրբեջանն էլ ունի։
«Եվ այդ պատասխանը մեր պետական սահմանի արձանագրված հատվածն է, և այդտեղ որևէ խնդիր գոյություն չունի։ Ի՞նչ նկատի ունի պարոն Փաշինյանը, դա առաջին անգամ չէ հնչեցվում, որ զորքերի հայելային տեղաշարժ անենք, ինչն այդպես էլ մնացել է անպատասխան»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողի հարցին, որ այդ հայտարարությունից հետո քարտեզներ հրապարակվեցին՝ 1991 թվականի, որտեղ Տիգրանաշեն գյուղը, Տավուշի մարզի, այսպես կոչված, «անկլավներն» էին վտանգի տակ դրվում, այս քարտեզները կա՞պ ունեն Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած, մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով։ Եվ դա հաստատված է նաև, ռազմական մասը քարտեզների՝ Գլխավոր շտաբի մշտական օգտագործված քարտեզներով՝ Սովետական Միության»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում