Բաժիններ՝

Իրանը մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ «Սֆերա» տիեզերական ծրագրի շրջանակներում

Իրանը մտադրություն է հայտնել համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ «Սֆերա» տիեզերական ծրագրի շրջանակներում: Այսօր «Սֆերա» կոնգրեսում նման հայտարարություն է արել Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

««Սֆերան» համարվում է բացառիկ տնտեսական և քաղաքական հնարավորություն, ինչպես նաև հնարավորություն անվտանգության ոլորտում։ Մենք տիեզերքի ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության երկարաժամկետ ծրագրի համատեքստում հայտարարում ենք մեր պատրաստակամության և մեր լիակատար մտադրության մասին՝ գործընկերություն և ներկայություն իրականացնելու այս ամպային նախագծում», – ասել է դեսպանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սֆերա» ծրագրի մասին խոսել է 2018 թվականի հունիսի 7-ին՝ ռուսաստանցիների հետ ուղիղ հարցուպատասխանի ժամանակ։ Այն ենթադրում է կապի արբանյակների արձակում և Երկրի հեռահար զոնդավորում: «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի խոսքով՝ ծրագիրը կներառի հինգ արբանյակային խմբավորում, որոնք կտրամադրեն հեռահաղորդակցության ծառայություններ, ևս հինգը՝ դիտարկման ծառայություններ։ Ծրագրի շրջանակներում առաջին «Սկիֆ-Դ» ապարատն արձակվել է 2022 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս