«Ուժի աղբյուրը ներսում է. հայ մարդու և ազգի ներուժն է». Տարոն Սիմոնյան
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ուժի աղբյուրը ներսում է. հայ մարդու և ազգի ներուժն է։
Հաջողում են այն հանրույթները, որոնք բացահայտում, կազմակերպում, բազմապատկում են այդ ներուժն ու օգտագործում ազգային շահի սպասարկման համար։
Ձախողում են այն հանրույթները, որոնք մասնատում, անտեսում, սպառում են այդ ներուժը՝ իրար դեմ հանելով դրա կրողներին, քարոզելով փոքրոգիություն ու թուլություն, սեփական խնդիրների լուծումը աղերսելով դրսի ուժերից։
Վստահ եմ՝ վաղ թե ուշ արթնանալու է հայ մարդու գիտակցությունը, և ազգայի ներուժը մասնատողներին, անկախ քաղաքական, քրեական կամ վայ գաղափարական ու կուսակցական հիմնավորումներից՝ հայ մարդուն հայի դեմ հանողներին «դուրս է հրավիրելու» հանրային գիտակցության բոլոր ասպարեզներից …
… որպեսզի քայլ առ քայլ, կառուցի անհատական ու ազգային արժանապատվությունը՝ առաքինի անհատի գերակայությունից մինչև Արցախի ու Մայր Հայաստանի միություն։
Հ.Գ. Խոնարհում Վեհ հոգի, Ազնիվ միտք, Նվիրում ու Քաջություն ցուցաբերող հայ զինվորի անմահ սխրանքներին՝ երեկվա, այսօրվա և վաղվա»։