Հայաստանը ռուսական օղի ներկրողների եռյակում է
Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանը Ռուսաստանից օղի ներկրող համաշխարհային առաջատարների եռյակում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալները։
Ընդ որում, դա այն դեպքում, երբ Հայաստանը գրեթե կիսով չափ կրճատել է Ռուսաստանից օղու ներմուծումը ՝ 2021 թվականի 13,2 միլիոն դոլարից հասնելով 6,9 միլիոն դոլարի։
Անցյալ տարի ռուսական օղու ներմուծման համաշխարհային առաջատար է դարձել Իսրայելը, որը գնումներն ավելացրել է ավելի քան չորս անգամ՝ 2021 թվականի 5,7 միլիոն դոլարից հասնելով 24,7 միլիոն դոլարի։
Երկրորդ տեղում Գերմանիան է, որը 2021 թվականին ներմուծված 43,4 միլիոն դոլարից նվազեցրել է ռուսական օղու ներմուծումը մինչև 7,5 միլիոն դոլար:
Անցյալ տարվա արդյունքներով ռուսական օղու գլխավոր գնորդների տասնյակում տեղ են գտել նաև ԱՄՆ – ն, որն այդ ներմուծումը կրճատել է ավելի քան չորս անգամ՝ հասցնելով 5 մլն դոլարից մի փոքր ավելիի, Վրաստանը, որը, ընդհակառակը, փոքր-ինչ ավելացրել է այն՝ գնելով 3,9 մլն դոլարի արտադրանք, Ադրբեջանը՝ 3,4 մլն դոլարի ներմուծման ծավալով, Չեխիան՝ 3,3 մլն դոլար, Բուլղարիան՝ 2,5 մլն դոլար և Սլովակիան՝ 2,2 մլն դոլար: