«Սերժի «վախտ» «գնդակը թուրքական դաշտում է» եզրույթն օգտագործում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով.
«Երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնեց, որ գնդակը Երևանի դաշտում է:
❗️Հիշեցնեմ՝ Սերժի «վախտ» «գնդակը թուրքական դաշտում է» եզրույթն օգտագործում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
❗️Այսօր մենք հասել ենք այնպիսի ցածր մակարդակի, որ ՌԴ ԱԳՆ խոսնակն է ասում ՝ ՀԱՊԿ-ի հարցով գնդակը Հայաստանի դաշտում է:
❗️Ո՞վ էինք մենք առաջ և ո՞վ ենք մենք այսօր»: