Բաժիններ՝

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը կդառնա ապրիլի 4-ին

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը կդառնա երեքշաբթի օրը՝ ապրիլի 4-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման նախօրյակին:

«Մենք Բրյուսելի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացնենք Ֆինլանդիայի դրոշը: Դա լավ օր կլինի Ֆինլանդիայի անվտանգության, սկանդինավյան անվտանգության և, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի անվտանգության համար», – Ստոլտենբերգի խոսքն է մեջբերում The Independent պարբերականը: Այս տեղեկությունը հաստատել են նաև Ֆինլանդիայի նախագահի գրասենյակում։

Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի՝ Ֆինլանդիայի անդամակցության շնորհիվ Շվեդիան նույնպես ավելի անվտանգ կդառնա: Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը ներկայացրել Էին անցյալ տարվա մայիսին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։ Սակայն նրանց չի հաջողվել միասին անդամակցել դաշինքին, քանի որ Թուրքիան և Հունգարիան ցանկանում էին առանձին-առանձին քննարկել հայտերը։

Անցյալ շաբաթ և՛ Բուդապեշտը, և՛ Անկարան հավանություն տվեցին Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին: Շվեդիայի անդամակցության գործընթացն առայժմ ձգձգվում է, քանի որ լարվել են հարաբերությունները Թուրքիայի հետ: Դրա պատճառներից մեկը Ստոկհոլմում Ղուրանի հրապարակային այրումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս