Converse Mobile. Նոր հնարավորություններ՝ նոր միջավայրում
Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված Հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:
Ի՞նչն է փոփոխվել Converse Mobile-ում
Մեր հավելվածի օգտագործումը դարձել է ավելի պարզ, արագ ու հեշտ: Փոփոխությունների արդյունքում՝ Հավելվածի գլխավոր էջի վերնամասում տեղադրվել են տեղեկատվական բաներներ, որոնցից՝ մեկ հպումով, օգտատերերը անմիջապես հասանելիություն են ստանում հետևյալ ծառայություններին.
– Snap վարկ,
– Պրոգրես ավանդ
– Հաշվի բացում
– Նոր քարտի ստացում
– Փոխանցում ընկերոջը
– Միջազգային փոխանցում
– Փոխանցում ՀՀ տարածքում
– Փոխանցում քարտին
Պրոդուկտների ընտրությունը կատարվել է՝ գնահատելով հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները, ինչպես նաև հաճախորդի վարքագիծը ու տարբեր պրոդուկտների նկատմամբ պահանջարկը:
Ի՞նչ է շահելու հաճախորդը
Այս փոփոխության արդյունքում Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ առումով դարձել է ավելի գրավիչ և հնարավորություն է տալիս ոչ միայն մեկ հարթակում օգտվել բանկային հիմնական ծառայություններից՝ սկսած փոխանցումներից մինչև ավանդ ու վարկավորում, այլև.
- Առանց հավելյալ ջանքերի հասանելիություն ստանալ պահանջված գործարքներին
- Հնարավորինս քիչ ժամանակ ծախսել անվտանգ միջավայրում գործարքներ իրականացնելու համար
- Որպես հաճելի բոնուս. Հավելվածի օգտագործման արդյունքում մասնակցել տարբեր մրցույթների ու արշավների, ստանալ հավելյալ հնարավորություններ, նվերներ և այլն
Սպասե՞լ նորությունների
Իհարկե, Converse Mobile հավելվածի զարգացումը լինելու է շարունակական: Տեղեկատվական բաներների ցանկը համալրվելու է՝ հնարավորություն ընձեռելով արագ հասանելիություն ստանալ ոչ միայն այլ պրոդուկտների, այլև մասնակցել Բանկի կողմից իրականացվող արշավների ու մրցույթների:
Եվ սա ամենը չէ. մեծ անակնկալները առջևում են:
Converse Mobile հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով.
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: