Եվրահանձնաժողովի նախագահն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան: Նման տեղեկություն է հաղորդել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը այսօր կայացած ճեպազրույցում։
«Ըստ Չինաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-ից մինչև 7-ը կայցելի Չինաստան»,- ասել է Մաո Նինը:
Ապրիլի 5-7-ը պետական այցով Չինաստան կմեկնի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Չինաստան այցի ընթացքում Մակրոնը ծրագրում է այդ երկրի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայում տիրող իրադրությունը: Մակրոնը կձգտի նաև սկիզբ դնել երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման գործընթացին: