«Այս իշխանությունը պետք է դատվի ժողովրդական տրիբունալով՝ Ադրբեջանի և Թուրքիայի կատարած հանցագործությունները սպասարկելու համար». Լարիսա Ալավերդյան

Այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը միասնության կոչ արեց հասարակական և քաղաքական բոլոր ուժերին, որոնք մտահոգված են Հայաստանի և Արցախի ճակատագրով:

«Բոլոր նրանք, ովքեր տեսնում են, թե ինչ արհավիրք է բերում օրվա վարչակազմը՝ համայն հայության ճակատագրի հետ խաղալով, համոզված եմ, որ ցանցային համախմբում պետք է տեղի ունենա:

Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր խաբվել են 2018 թվականին և այսօր հստակ տեսել են, թե ինչ կոպիտ ու ճակատագրական սխալ են արել՝ քվեարկելով կամ ուղղակի ընդունելով օրվա վարչակազմին:

Եկեք բոլորս՝ լինի հասարակական, քաղաքական ուժ, թե ֆիզիկական անձ, գիտակցենք և ընդունենք մեր գործած սխալները և կարողանանք անցնել առաջ…

Կարդացեք նաև

Հստակեցնենք, որ Ադրբեջանը, Թուրքիան գործել են մի փունջ միջազգային և ռազմական հանցագործություններ՝ խաղաղության, մարդասիրության, մարդկության դեմ: Ես կարծում եմ՝ այս իշխանությունը, որը սպասարկել է այդ հանցագործությունները, և նրանք, ովքեր գործել են այդ հանցագործությունները, պետք է անպայման դատվեն ժողովրդական տրիբունալով: Պետք է ստեղծել 2 պալատից բաղկացած ժողովրդական տրիբունալ և դիտարկել այն հանցագործությունները, որոնք գործել են թուրք-ադրբեջանական միասնությունն այլ պետությունների հետ, երկրորդ պալատը դիտարկի այն հանցագործություններն ու այն գործունեությունը, որն իր մեջ պարունակում է իմ թվարկած բոլոր հանցագործությունների սպասարկման հատկանիշները…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս