Բաժիններ՝

Թմրամիջոցներ ձեռք բերած տղամարդը նաև հետախուզման մեջ էր

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մարտի 29-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ նա մարտի 24-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով, իսկ 2022 թ. փետրվարի 23-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողներին:

44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս