Երբ ոչ մի բանը հանդիպում է մարդուն, կամ ինչպես է Փաշինյանը «խրախուսում» հայրենադարձությունը և ներդրումների հոսքը․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ոչ մի բանը հանդիպում է մարդուն, կամ ինչպես է Փաշինյանը «խրախուսում» հայրենադարձությունը և ներդրումների հոսքը։
Այսօր Ալեն Սիմոնյանը թքել է սփյուռքահայ Կարեն Մկրտիչյանի դեմքին։ Կարեն Մկրտիչյանը Ցեղասպանության զոհ դարձած հայ ընտանիքի զավակ է, լիբանանահայ վաստակաշատ ուսուցչուհու որդի, որ մեծացել է Լիբանանում ու 22 տարի ապրել է Կանադայում։

Սովորել է Մոնրեալի Կոնկորդիայի և ՄակԳիլի համալսարաններում։

Տորոնտոյում աշխատել է որպես խոշոր օդատիեզերական մեքենաշինության ընկերության գործադիր տնօրեն, ներդրումային ընեկերության Տորոնտոյի գրասենյակի փոխտնօրեն, դրանից ավելի վաղ աշխատել է կանադական խոշորագույն ներդրումային բանկերից մեկում։

Ու չնայած արտերկրում միանգամայն ապահովված և բարեկեցիկ կյանքին՝ 2015 թ․ կնոջ ու չորս զավակների հետ վերադարձել է հայրենիք՝ այստեղ ապրելու և արարելու համար։

Արդեն հայրենիքում Կարենը իրականացրել է ներդրումային ծրագրեր, հիմնել բիզնեսներ, ստեղծել աշխատատեղեր, խրախուսել երիտասարդներին ստեղծել իրենց սեփական բիզնեսը։

Հիմա կարդացեք Ալեն Սիմոնյանի կենսագրությունը ու տեսեք այնտեղ ինչ կա ակվարիումի վիդեոներից և Նիկոլ Փաշինայնի ԱԺ խոսնակ լինելուց զատ։

Հենց այսպես են ներկա թավշյաները իրականում վերաբերվում հայրենադարձներին, հայրենիքը շենացնել ցանկացողներին, ընդհանրապես հայերին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930