«Ով ասում է թե քառօրյա պատերազմում մենք չենք հաղթել առնվազն նենգափոխում է փաստերն ու իրականությունը». Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․ «2016թ ապրիլի 2 -ին սկսվեց քառօրյա արյունալի պատերազմը: Այն ժամանակ մենք հաղթեցինք, միանշանակ դա հաղթանակ էր, քանի որ կանխվեց թշնամու լայնածավալ հարձակումը և կնքվեց հրադադար:

Պատմությունը գրվում է փաստերով և փաստը այն է, որ հայ ժողովուրդը իր զինվորով և հրամանատարով թույլ չտվեց ադրբեջանական բանակին առաջ գալ: Ով ասում է թե այդ պատերազմում մենք չենք հաղթել առնվազն նենգափոխում է փաստերն ու իրականությունը:

Մենք հաղթել ենք երբ ունեցել ենք ուժեղ և հզոր ղեկավարներ, նրանք մեծ դեր են խաղացել այդ հաղթանակներում:

Ապրիլայնում մենք հաղթեցինք նաև դիվանագիտական ճակատում, դա մի մեծ ճակատ էր, որտեղ զինվորի կողքին կանգնեց նաև դիվանագետը, խորհրդարանականը,քաղաքական դաշտը և ամբողջ ժողովուրդը:

Փառք մեր բոլոր նահատակված հերոսներին: Նահատակված մեր 75 հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու մեր բոլորի սրտերում»:

Տեսանյութեր

Լրահոս