Բաժիններ՝

Բժիշկը՝ անեմիայի պատճառների մասին

Բժիշկ Տատյանա Շապովալենկոն խոսել է այնպիսի տարածված խնդրի մասին, ինչպիսին է սակավարյունությունը: Ըստ shantnews-ի՝ նա թվարկել է սակավարյունության հիմնական պատճառները:

Սակավարյունությունը պայման է, որը բնութագրվում է արյան մեջ հեմոգլոբինի և արյան կարմիր բջիջների մակարդակի իջեցմամբ: Գոյություն ունեն սակավարյունության տարբեր տեսակներ, և ամենատարածվածը երկաթի պակասն է:

Գլխապտույտ, արագ սրտխփոցներ, գունատ և չոր մաշկ, հևոցներ, կրծքավանդակի ցավ, սառը ձեռքեր և ոտքեր, հոգնածություն:

«Անեմիան երբեք հենց այնպես չի զարգանում», – հայտարարել է հաղորդավարուհի Տատյանա Շապովալենկոն։

Այսպիսով, սակավարյունության պատճառներից մեկը չափից ավելի արյունահոսությունն է։

«Եթե կինը չի լրացնում երկաթի պաշարը, ապա 35 տարեկանում կանանց 100 տոկոսի մոտ անեմիա է զարգանում»,– նշել է փորձագետը։

Բացի այդ, երկաթի անբավարարությունը և աղեստամոքսային համակարգի աշխատանքի խնդիրը կարող են առաջացնել սակավարյունություն: Երկաթի պակասը դրսևորվում է մկանային ցավերով, հոգնածությամբ, կոտրատվող մազերի ավելացմամբ։

Կանանց համար երկաթի օրական ընդունումը օրական 15-21 մգ է: Այսպիսով, երկաթը պարունակվում է նռան, ձվի, մսամթերքի, հնդկացորենի շիլայի մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս