Բաժիններ՝

Խանում ուզբեկական

Բաղադրիչներ

Աղացած տավարի յուղոտ միս-  1 կգ

Կարտոֆիլ- 5 հատ

Սոխ- 4 հատ

Ալյուր- 1 կգ

Աղ և համեմունքներ

Բուսական յուղ կամ հալած կարագ։

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է 250 մլ ջրի մեջ աղ լցնել, 1 թ/գ բուսայուղ և ալյուր։ Խմորը հունցել և 30 րոպե դնել սառնարանում։

Կարտոֆիլը կտրատեք շատ փոքր խորանարդիկների կամ անցկացրեք քերիչով: Սոխը կտրատել լուսնաձև, աղ ու համեմունքներ անել։ Աղացած միսը աղով և նախընտրելի համեմունքներով խառնել։

Խմորը հանեք սառնարանից և հնարավորինս բարակ գրտնակեք։ Վրան բուսական յուղ կամ հալած կարագ քսեք։

Խմորի վրա բարակ շերտով աղացած միսը լցնել, խմորի եզրից թողնելով 3-4 սմ, այնուհետև կարտոֆիլն ու սոխը լցրեք։

Դրանից հետո պետք է լցոնած խմորը երկարավուն փաթաթել՝ ռուլետի նման։ Ծայրերը սեղմեք, որպեսզի խյուսը չթափվի և եփելիս հյութը մնա խմորի ներսում։

«Խանումը» պետք է եփել շոգեկաթսայում, հակառալ դեպքում ստիպված կլինեք օգտագործել սովորական ջրով լցված կաթսա, որի մեջ մետաղյա ցանց պետք է դնել: Այդ դեպքում պատրաստի ռուլետը պետք է դնել ջուրը եռալուց հետո, ու եփել փակ կափարիչով։ Պատրաստման համար կպահանջվի 20-ից 40 րոպե՝ կախված  ռուլետի հաստությունից և միջուկից։

Այն կարող եք մատուցել թթվասերով կամ ցանկացած այլ սոուսով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս