
Իսրայելը ռազմական ռադիոտեղորոշիչ արբանյակ է արձակել

Իսրայելն արձակել է «Շավիթ» կրող հրթիռը, որը պետք է ուղեծիր դուրս բերի Երկրի հեռահար զոնդավորման «Օֆեք-13» ռադիոտեղորոշիչ արբանյակը՝ մշակված երկրի պաշտպանության նախարարության համար:
«Պաշտպանության նախարարության սպառազինությունների և տեխնոլոգիական ենթակառուցվածքի հետազոտությունների ու մշակման վարչությունը, Իսրայելի պաշտպանության բանակը և Israel Aerospace Industries-ը «Օֆեք-13» արբանյակի արձակումն իրականացրել են չորեքշաբթի օրը ժամը 02:10-ին (Երևանի ժամանակով 03:10-ին)», – հաղորդել Է իսրայելական «Արուց Շևա» («Յոթերորդ ալիք») ռադիոկայանը՝ հավելելով, որ արձակումն իրականացվել է Իսրայելի կենտրոնում գտնվող զինափորձարանից»։ Հաղորդվում է, որ երբ արբանյակն ուղեծիր դուրս բերվի, մասնագետներն ապարատի մի շարք փորձարկումներ կանցկացնեն։