Բաժիններ՝

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Մարտի 29-ի, ապրիլի 1-ի և 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում, 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին` լեռնային, 31-ին, ապրիլի 1-ին` լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 29-30-ը հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, ապրիլի 2-ին` 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 31-ին և’ գիշերը, և’ ցերեկը՝ ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 29-ի և ապրիլի 2-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին, ապրիլի 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երոկոյան ժամերից` ձյան տեսքով։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս