
Կիպրոսը միջին վիճակագրական եվրոպական թիմ է. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի ընտրանուն միջին եվրոպական հավաքական է համարում:
«Կիպրոսի ազգային ընտրանին միջին վիճակագրական եվրոպական թիմ է: Նրանք նախորդ խաղում հիմնականում գործում էին պաշտպանությունից: Շոտլանդիայի ընտրանու դեմ վատ տեսք չունեին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Մասնագետը առանձնացրեց, որ Թուրքիայի դեմ խաղի մասին արդեն իսկ իր կարծիքն ունի և վերանայելով հանդիպումն՝ առանձնացրեց, որ թուրքերի որոշ ֆուտբոլիստներ որակապես գերազանցում են հայ ֆուտբոլիստներին:
Պետրակովը շեշտեց, որ հիմնական կազմում փոփոխություններ կլինեն, և ինքը պատրաստվում է հնարավորություն տալ այլ ֆուտբոլիստների: Ուկրաինացի մասնագետը գոհ է հայ ֆուտբոլիստների աշխատանքից նախորդ` Թուրքիայի դեմ խաղից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Կիպրոսի հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: