
Անիի Լուսաղբյուր համայնքում ՔՊ-ական դպրոցի տնօրենն իրեն զգում է ինչպես տանը

Ընտրախախտումների վերաբերյալ հերթական ահազանգը 168.am-ը ստացավ Անի (Մարալիկ) խոշորացված համայնքի 33/12 ընտրատարածքից։
Ալյանս կուսակցության անդամ Գոռ Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ Լուսաղբյուր գյուղի դպրոցում այս պահին գտնվում է դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անահիտ Շախնազարյանը, որը հանձնաժողովի անդամ չէ։