Բաժիններ՝

Տղաները նվիրված խաղացին, ես գոհ եմ խաղից. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով` հավաքականի ֆուտբոլիստները նվիրված են գործել Թուրքիայի դեմ խաղում:

«Լավ խաղ ստացվեց: Տղաները խաղացին ինքնանվիրումով: Տակտիկական խաղում սխալներ կային: Ես գոհ եմ խաղից: Կքնեմ, կարթնանամ, նորից կվերանայեմ խաղը և կասեմ, թե ինչպիսինն էր հանդիպումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականում նորամուտը տոնած ֆուտբոլիստներին` Տիկնիզյանին, Հարությունյանին և Իվույին, մարզիչը շեշտեց, որ գոհ է նրանց կատարած աշխատանքից:

«Երկրպագուներն էլ, իսկապես, հրաշալի մթնոլորտ ստեղծեցին: Երկրպագուներից ներողություն եմ խնդրում այս պարտության համար»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Թուրքիայի ընտրանուն և զիջեց 1:2 հաշվով:

Մարտի 28-ին Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ֆուտբոլի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031