Բաժիններ՝

Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ

Իսրայելի ընդդիմությունը մարտի 23-ը հայտարարել է բողոքի համազգային օր՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա կառավարության և նրա առաջարկած դատական ​​բարեփոխումների քաղաքականության դեմ: Վաղ առավոտից ամբողջ երկրով մեկ տեղի են ունենում տարբեր մասշտաբի և ձևաչափի բողոքի ակցիաներ: Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը:

Նշվում է, որ արդեն վաղ առավոտյան Թել Ավիվում սկսել են փողոց դուրս գալ հարյուրավոր մարդիկ։ Քաղաքի տարբեր հատվածներում նրանք պիկետի են հավաքվում խաչմերուկներում՝ ծածանելով իսրայելական դրոշները և վանկարկելով ժողովրդավարության պաշտպանության ​​կարգախոսներ: «Իսրայելը բռնապետություն չէ», – հայտարարում են ցուցարարները։

Ինչպես հաղորդում Է Իսրայել ի հեռուստատեսության 13-րդ ալիքը, ընդդիմության բողոքի խոշոր ցույց է տեղի ունենում նաև Երուսաղեմում՝ Քնեսեթի (խորհրդարանի) և Գերագույն դատարանի շենքերից ոչ հեռու։ Բացի դրանից, երկրի մի քանի շրջաններում ցուցարարները դուրս են եկել խոշոր մայրուղիներ՝ արգելափակելով տրանսպորտի երթևեկությունը։

Սպասվում է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև երեկո։ Իսրայելի ոստիկանությունը ձեռնարկում Է անվտանգության խստացված միջոցներ՝ անկարգություններից խուսափելու համար։ Անցյալ տարվա վերջին երկրի կառավարումը ստանձնած Նեթանյահուի նախարարների կաբինետի դեմ ընդդիմության զանգվածային ցույցերը շարունակվում են հունվարի սկզբից։ Բողոքների առիթ է դարձել նոր կառավարության առաջարկած դատական բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում Է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում գործադիր իշխանության ճյուղին:

Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ իր կառավարությունը ձևավորվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքներով և կիրականացնի այն ծրագիրը, որի օգտին քվեարկել Է ընտրողների մեծամասնությունը՝ չնայած ընդդիմության առճակատման հռետորաբանությանը։

Մարտի 15-ին Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը դիմել է համաքաղաքացիներին՝ դատական բարեփոխումների դեմ բողոքների կապակցությամբ՝ իր ելույթում արձանագրելով, որ երկիրը գտնվում է սուր քաղաքացիական հակամարտության շեմին, և բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել։

Այդ նպատակով նախագահն առաջարկել Է դատական բարեփոխումների իր ծրագիրը, որը, նրա գնահատմամբ, հաշվի է առնում բոլոր կողմերի կարծիքները և փոխզիջումային է։ Նեթանյահուն և իշխող կոալիցիայի առաջնորդները մերժել են այդ առաջարկը՝ հայտարարելով, թե այն թույլ չի տա հասնել իշխանության ճյուղերի միջև իրենց կողմից ցանկացած հավասարակշռության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031