
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, նոր էսկալացիա չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,-գրել է Փաշինյանը: