
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պլանավորում են բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել SpaceX-ում

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պլանավորում են մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ կատարել ամերիկյան SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունում, որի երկու երրորդ մասը պատկանում Է ձեռնարկատեր Իլոն Մասկին:
Այս մասին հաղորդում է The Information հարթակը՝ վկայակոչելով աղբյուրների։ Նրանց տվյալներով՝ ներդրումները կստացվեն Badeel ընկերությունից, որը մտնում Է Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամի մեջ, ինչպես նաև ԱՄԷ-ի Alpha Dhabi ընկերությունից։ Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ SpaceX-ի ֆինանսավորումը կտրամադրվի Morgan Stanley բանկի միջնորդությամբ: Ֆինանսավորման այս փուլից հետո հրթիռներ արտադրող ընկերության արժեքը կհասնի մոտ 140 մլրդ դոլարի:
Անցյալ տարի SpaceX-ը ստացել է 2 մլրդ դոլարի ֆինանսավորում, իսկ 2020 թ.-ին՝ 2,6 մլրդ դոլարի: SpaceX-ը հիմնադրվել է Մասկի կողմից 2002 թ.-ին։ Ընկերությունն զբաղվում է Falcon 1, Falcon 9, Falcon Heavy կրող հրթիռների, Dragon, Crew Dragon և Starship բազմակի օգտագործման տիեզերանավերի մշակմամբ և արտադրությամբ, ինչպես նաև Starlink կապի արբանյակային համակարգի ստեղծմամբ։