«Հերթական սրբապիղծ որոշման փորձը». Տիգրան Ներսիսյան
«Հերթական սրբապիղծ որոշման փորձը։
ՓԱԿՎՈՒՄ Է ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ։
Այսօր անհայրենիք իշխանությունները իրենց ազգադավ պարագլխի հետ միասին , իրենց իսկ կողմից ստեղծված ԱԳԼԿՃ-ի ՝ այն է ԿԳՄՍ «կանտոռայի» միջոցով փորձում են փակել հերթական թատրոնը։
Թիրախում ԳՈՅ թատրոնն է։ Մշակույթի , գիտության , կրթության , ազգայինի , իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է։ ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի , կայացած թատերախումբ , ուրույն ձեռագիր , միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ։
Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է ՝ իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ, ինքնատիպ, ոչ մեկի չնմանվող , թատրոնի համար ապրող , թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ։ Թատրոնը փակելու պատճառաբանությունները «կանտոռայի» կողմից ինչպես մնացյալ դեպքերում անհիմն են , տկար, մտացածին, ինքնագործ ու դավադիր ։ Սա ընդհանրապես ամբողջ համակարգը քանդելու, ավերելու, ոչնչացնելու , հակամշակութային, տվյալ դեպքում հակաթատրոնական գործընթաց է, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները իրենց «լակոտնյայով»։ Նպատակը ՝ փակել թատրոններ , կրճատել քանակը , պետական աջակցությունից զրկել, նույնիսկ զրկել արվեստագետներին այն չնչին, ոչ պատվաբեր աշխատավարձերից, որոնք տրվում էին իրենց գործունեության համար։ Իսկ վերջնական և գերնպատակը մաքրազարդումից հետո այն է ՝ չունենալ ընդհանրապես խաղացանկային թատրոն , չունենալ մշտական թատերախումբ , չունենալ գեղարվեստական ղեկավար , այլ շենք , որն ունի միայն ադմինիստրատիվ անձնակազմ։ Մեկ բառով քանդել Հայ Թատրոնը։ «Կանտոռայի» սեղանին արդեն դրված են հերթական զոհերը և թատրոնի մարդիկ իրենց ղեկավարներով դա շատ լավ գիտեն, բայց լուռ են , անտարբեր ու վախեցած։ Այսօր չկանգնելով ԳՈՅ թատրոնի կողքին , չսատարելով ձեր գործընկերներին և կոլեգաներին, չբռնելով այն ապիկար ձեռքը, որն ուզում է մահվան դատապարտել, սպանել մշակութային օջախ, թատրոն , դուք մոտենում եք ձեր վախճանին, որին շատ երկար չեք սպասի։ Այսօր մենք բոլորս պետք է լինենք ԳՈՅ թատրոնի կողքին, մեր ընկերների կողքին, ուրեմն նաև մենք ինքներս մեր կողքին , մեր թատրոնի կողքին , Հայոց Թատրոնի կողքին։
Ես և իմ ամբողջ ընտանիքը , ողջ անձնակազմով ՝ այսօր կանգնած ենք ԳՈՅ թատրոնի կողքին»։
ՀՀ ․ վաստակավոր արտիստ ՝
Տիգրան Ներսիսյան