
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության մեկնարկում 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մենամարտեց Կորեան ներկայացնող Չորոնգ Բակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ 5:2 հաշվով:
Ավելի վաղ աշխարհի առաջնության մեկնարկում հաղթանակ էր տոնել նաև Էլիդա Քոչարյանը: Առաջին մենամարտից դուրս էին մնացել Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան: