
ԱՄՆ-ն ներկայում անընդունելի է համարում Ուկրաինայում հրադադարը. Սպիտակ տուն

Ներկայում ԱՄՆ-ն անընդունելի է համարում Ուկրաինայում հրադադարի հաստատումը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Որովհետև այս հրադադարը միայն կվավերացնի այսօրվա դրությամբ Ռուսաստանի նվաճումները և Պուտինին ժամանակ կտա նոր մարդկանց պատրաստելու և հարմարության դեպքում նոր հարձակում պլանավորելու համար», – բացատրել է ամերիկացի պաշտոնյան:
Ավելի վաղ Քիրբին ևս նման դիրքորոշում էր հայտնել. նա կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում հրադադարը Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտում կլինի։ Նրա խոսքով՝ հրադադարը կնշանակի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավման ճանաչում։