Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է ԱՄԷ
Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր`12 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Սիրիայի պետական SANA լրավական գործակալությանը: Ասադը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի և Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ընդհանուր հարաբերությունները, երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Քննարկվել է Սիրիայից օտարերկրյա զորքերի դուրսբերման և Սիրիային ու նրա ժողովրդին քաղաքական ու հումանիտար աջակցություն տրամադրելու հարցերը: