Բաժիններ՝

Մեկնարկել է Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել են Հ -70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, ընդգծելով, որ Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել և գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։

Կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակում ճանապարհահատվածում իրականացվում են հանույթի և լիցքի հողային աշխատանքներ։ Տրանսպորտային միջոցների ժամանակավոր անցանելիությունն ապահովելու նպատակով կատարվում է ճանապարհահատվածի երթևեկային մասի բնահողային պատվածքի պրոֆիլավորում։ 27.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին շինաշխատանքներն այս պահին հիմնականում կատարվում են Աթան և Լորուտ բնակավայրերի մոտ։

Հիմնադրամից նշում են, որ հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Շեկոյանը և ինժեներ Վարդան Կարապետյանն այցելել են շինհրապարակ՝ դիտարկելու կապալառուի կողմից շինհրապարակում կատարված մոբիլիզացիան, աշխատանքների ընթացքը։ Այցելության ընթացքում պատվիրատուի, կապալառուի, տեխնիկական հսկողության ներկայացուցիչների, համայնքի և վարչական ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են շինարարությանը, գյուղամիջյան հատվածներում աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Ընթանում է նաև Քարինջ բնակավայր տանող 3.5կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Այստեղ հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Հողային աշխատանքների ավարտից հետո կսկսվի ջրահեռացման համակարգի վերականգնումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031