Էժան վերելակ ձեռք բերել ի՞նչ է նշանակում.մրցութային է եղել, կա մաքսային արժեք. Քաղաքապետ

«2019թ. որոշ քանակի վերելակներ ձեռք բերեցինք, դրանից հետո մրցույթ ենք դրել: Մրցույթները, որոնք դրվել են, ընթացքում նախ գնի վերաբերյալ հարցումներ են արվել տարբեր կազմակերպություններից, որպեսզի ի սկզբանե գինը որոշվեր, ու մրցույթներում եղել է մի քանի մասնակից»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ մրցույթի շրջանակներում հաղթել է մի կազմակերպություն, որոնց տեխնիկական պայմանները բավարարել են չափորոշիչներին, որով համայնքն ուզում է  ձեռք բերել վերելակ,  և տրվել է նվազագույն գինը:

«Հիմա, թե այդ վերելակները կարելի էր ավելի էժան ձեռք բերել, հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում  էժան ձեռք բերել: Մրցույթ է եղել, էժան ձեռք բերելու համար մաքսային սահման է անցնում, կա մաքսային արժեք, որի շրջանակներում ձևավորվում է կազմակերպության կողմից վճարված ավելացված արժեքի հարկը»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031