«Հիմա, թե այդ վերելակները կարելի էր ավելի էժան ձեռք բերել, հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում էժան ձեռք բերել: Մրցույթ է եղել, էժան ձեռք բերելու համար մաքսային սահման է անցնում, կա մաքսային արժեք, որի շրջանակներում ձևավորվում է կազմակերպության կողմից վճարված ավելացված արժեքի հարկը»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:
Մի քաղաքացի մոտեցել, ասում էր՝ վերելակը փոխել են, պատուհանները՝ ոչ, տենց չի լինում․Հրաչյա Սարգսյան
Երևանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստում քննարկման է ներկայացվելու «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որն ընդունվելու դեպքում Երևանի քաղաքապետին կթույլատրվի Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 54 վերելակ անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին: