Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է տեղափոխում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական գոտու շփման գիծ. КСИР

Իրանի Զինուժին մոտ կանգնած տելեգրամային ալիքներից մեկը` КСИР-ը, լուսանկար է հրապարակել և գրել, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր զինտեխնիկա են տեղափոխում դեպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական գոտու (ձևակերպումը՝ խմբ.) շփման գիծ:

Տելեգրամային ալիքը նաև տեղեկացնում է, որ ըստ իրենց աղբյուրների` Ադրբեջանի զինված ուժերի շարժը նկատվում է շփման գծի ողջ երկայնքով` ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂ  տնտեսական գոտում (ձևակերպումը՝ խմբ.): Առաջին անգամ նկատվում է ծանր զինտեխնիկայի տեղաշարժը։

Տեսանյութեր

Լրահոս