Բաժիններ՝

Արգենտինացի բլոգերն ամուսնացել է ինքն իր հետ և մեկ օր անց ամուսնալուծության հայց ներկայացրել

25-ամյա արգենտինացի բլոգեր Սոֆի Մաուրեն ամուսնացել է ինքն իր հետ, իսկ մեկ օր անց ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ հայտարարելով, որ այլևս չի կարողանում ամուսնացած կարգավիճակում լինել, գրում է Independet-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2023 թվականի փետրվարի 19-ին, Մաուրերն իր անձնական բլոգում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ ինքն իր հետ։ Նա պատմել է, որ գնել է ամուսնական զգեստն ու քողը և նույնիսկ տորթ է թխել նշանակալից օրը տոնելու համար։ Ավելին՝ նա նույնիսկ իր խոսքերը հաստատող լուսանկարներ էր հրապարակել։

Բլոգերի հետևորդներից շատերն իրենց աջակցությունն են հայտնել նրա այդ որոշմանն ու անգամ շնորհավորական խոսքեր գրել, մինչդեռ ոմանք կասկած են հայտնել, որ նման քայլը զուտ ուշադրություն գրավելու համար է արվել։

Այնուամենայնիվ ամուսնության հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Մաուրերը մեկ այլ հրապարակում է արել՝ հայտարարելով, որ պատրաստվում է ամուսնալուծվել։

«Ես ամուսնացած եմ ինքս ինձ հետ մեկ օր և այլևս չեմ դիմանում», – գրել է բլոգերը՝ հայտարարելով, որ արդեն գիտի, թե ինչպես է ընթանում ամուսնալուծության ընթացակարգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս