Կրկին սիրո մասին. երիտասարդ երգիչ Դավիթը թողարկել է իր նոր տեսահոլովակը
Երիտասարդ երգիչ Դավիթը երկրպագուներին է ներկայացրել Իսպանիայում նկարահանված «Ինը մոլորակներ» երգի տեսահոլովակը:
«Աշխատում եմ ոչինչ չանել հենց այնպես, առանց ենթատեքստի, բովանդակության։ Ինձ համար կարևոր է ունկնդրին պատմել իրական պատմություն, որը տեղի է ունեցել եթե ոչ ինձ, ապա գոնե մտերիմ մարդկանցից որևէ մեկի հետ: Կարևորում եմ երկրպագուներիս հետ ազնիվ լինելը»,-ասում է արտիստը։
Երգչի խոսքով՝ «Ինը մոլորակներ» կոմպոզիցիան և տեսահոլովակը ստեղծվել են ժպիտ, տրամադրություն հաղորդելու համար:
«Երաժշտությունը փոխօգնություն է։ Մենք օգնում ենք մարդկանց երաժշտությամբ, իսկ նրանք մեզ են փոխանցում իրենց լավ տրամադրությունը, էներգիան, խոսքերը»,- խոստովանում է Դավիթը:
Երգի ռուսերեն տեքստի հեղինակը Դավիթն է, իսկ հայերեն տեքստի վրա աշխատել է Արման Անտոնյանը։ Դավիթը երգեր գրում է 15 տարեկանից: Երաժշտության ճանապարհը որոշ չափով պարտադրված է եղել, սակայն այժմ այն առաջնային տեղ է զբաղեցնում նրա կյանքում։ Դավիթը փոքր տարիքում խոսքի խանգարումներ է ունեցել։ Բժիշկները տղային խորհուրդ են տվել մտորել խոսքեր, խնդրանքներ։ Սկզբում դա խաղի է նման եղել, հետո Դավիթը հասկացել է, որ ստեղծագործելը ոչ միայն օգնում է հաղթահարել դժվարությունները, այլև դարձել է իր կյանքի կարևոր մասնիկը: