Բաժիններ՝

Առանց մսի կոլոլակներ

Բաղադրիչներ

Գազար – 5 հատ

Եգիպտացորենի ալյուր – 1 բաժակ

Խաշած բրինձ – 1 բաժակ

Ընկույզ – 50 գ

Աղ – 1 թեյի գդալ

Համեմունքներ՝ ըստ ճաշակի

Սոուսի համար

Տոմատի մածուկ – 3 ճ/գ

Ջուր – 1 լ

Աղ – 1 թեյի գդալ

Համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Գազարը մաքրել, քերիչով անցկացնել, ավելացնել բրինձը, մանր կտրատած ընկույզը։ Խառնել  և փոքրիկ գնդիկներ պատրաստել։

Այնուհետև կոլոլակները տապակել բուսայուղի մեջ։

Սոուսի համար նախատեսված տոմատի մածուկը, աղը, համեմունքները և ջուրը խառնել, առանձին կաթսայի մեջ կրակի վրա հասցնել եռման աստիճանի, այնուհետև գնդիկները տեղափոխել սուսի մեջ և եփել կես ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031