Բաժիններ՝

Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Ֆրանսիական կինոփառատոնում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին է արժանացել

Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (1er Prix du Public)։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Փառատոնի պաշտոնական էջում ասվում է․ «Երեկ երեկոյան ուրախությամբ հայտարարեցինք, որ ձեր սիրելի ֆիլմը Հայկ Օրդյանի «Զուլալին» է»։

Փառատոնի մրցանակակիր է համարվել ընդամենը երկու ֆիլմ, որոնցից մեկը «Զուլալի»-ն է: Փառատոնի գլխավոր պաստառին հենց «Զուլալի»-ն է պատկերված:

«Զուլալի» երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակության զգացումով մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում ցավն ու տանջանքը՝ տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ: Գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս