ՆԱՏՕ-ի երկրները Բալթյան տարածաշրջանի երկնքում ԱՄՆ-ի մասնակցությամբ անցկացրել են «հավասար ուժերով հակառակորդի» կողմից սպառնալիքի դիմագրավման ռազմաօդային զորավարժություններ։
Այսօր ԱԺ փակ, հատուկ նիստում քննարկվել են Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։
Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 5261-ի, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է NN-ը:
Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո լայն հանրությունն իմացավ, որ գոյություն ունեն տուն-զորանոցներ: Ավելին, որ Ազատ գյուղում տեղակայված տուն-զորանոցը միակը չէ:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հեռախոսազրույցում իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին երկրաշարժի զոհերի կապակցությամբ:
«Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է, որ հարյուրավոր մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ: Այս մասին հաղորդում է «Սպիտակ սաղավարտների» գրառումը Twitter-ում:
Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Փետրվարի 3-ին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որը վերաբերում է «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության» նախագծի քննարկմանը: Լսումներին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Չնայած հարաբերությունների և իրողությունների ամբողջ բարդությանը՝ Հայաստանի Հանրապետությունն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային: Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել, որի հետևանքով քարոլորտային սալերը երեք մետրով տեղափոխվել են, ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կառլո Դոլիոնին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի 10 նահանգներում, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից:
Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից:
Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփել է 14.2 տոկոս աճով: Ըստ վիճակագրական կոմիտեի 2022-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշների՝ 12 ամսում բարձր աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում:
Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ միայն անկոտրում կամքով և կուռ միասնությամբ կհաջողվի հաղթահարել ծառացած մարտահրավերները և կանխել հումանիտար աղետը։
Շարքային Գ. Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ. Պ-ի և սպա Գ. Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։
Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 7-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ համատեղ կգնահատի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասը։
Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120 000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ` կտրված ամբողջ աշխարհից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վստահեցնում է, որ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ Եվրոպական Միության համար երկրորդ պլան են մղվելու մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում` Սիրիայի հետ սահմանի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ։
Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային
«Հայաստան» խմբակցությունը հանդես կգա Գուրգեն Արսենյանի վարքագիծը քննարկելու միջնորդությամբ
Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:
ՔՊ-ական կին պատգամավորը Մարտուն Գրիգորյանի հետ «տղայով» կխոսի, եթե Գրիգորյանը ներողություն չխնդրի
Ի՞նչ է հասկացել Բաբկեն Թունյանը՝ նայելով ընդդիմադիրների աչքերին
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի ունեցավ «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» դռնփակ քննարկում, որին մասնակցում էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Օրվա իշխանությունը շատ է վախենում կորցնել իր իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ նշելով, որ այդ վախերն արտահայտվում են իրենց դեմ ակտիվ պայքարողների նկատմամբ քրեական գործեր կարելով: