15 զոհերի դեպքը չքննարկեցինք, քննարկեցինք, թե այդպիսի ինչ վտանգավոր օջախներ կան. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում  տեղի ունեցավ «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» դռնփակ քննարկում, որին մասնակցում էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր գնահատականը տվեց՝ ասելով, թե ինքն  անձամբ քննարկումից գոհ է։

«Ընդդիմությունը ծանոթացավ այն ծրագրերին, որին դեռ ծանոթ չէր, նաև շատ կարևոր տեղեկատվություն ստացավ, որը, կարծում եմ՝ իրենց առողջ մտածելու տեղիք կտա»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ քննարկում եղե՞լ է հանդիպման ընթացքում, Անդրանիկ Քոչարյանը բացասական պատասխան տվեց։

Կարդացեք նաև

«Այդ քննարկումները չունեցանք, մենք քննարկում ունեցանք, թե ինչպիսի նման վտանգավոր օջախներ կան, և ինչպես պետք է դա հաղթահարել։

Կարծում եմ՝ ընդդիմության կողմից նախաձեռնած այսօրվա քննարկումը միտված էր՝ իրենց ուսումնասիրությունների քննարկման առարկան ՊՆ-ի հետ իրականություն դարձնեն, որը տեղի ունեցավ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս