Բաժիններ՝

Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել Թուրքիայի 10 նահանգներում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի 10 նահանգներում, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից:

Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում ցնցումների զոհ է դարձել 3549 մարդ, վիրավորվել՝ 22168-ը, փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ:

«Մենք կանգնած ենք ամենամեծ աղետներից մեկի առաջ ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Աղետի գոտում աշխատանքի համար մոբիլիզացվել է պետական ​​բոլոր կառույցների, անձնակազմի և տեխնիկայի ներուժը։ Առաջին փուլում 100 միլիարդ լիրա է հատկացվել աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Ըստ նրա՝ երկրաշարժի գոտի է ուղարկվել 54 հազար վրան, 102 հազար մահճակալ, առաջին անհրաժեշտության պարագաներ, հերթապահում են շտապօգնության մինչև 1000 մեքենա և շտապօգնության երկու ինքնաթիռ։ Հինգ հազար բուժաշխատողներ օգնում են տասը նահանգների բնակիչներին։

Էրդողանի խոսքով՝ աղետի գոտում արդեն աշխատում է 53317 փրկարար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս